ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում ԱԻՆ փրկարարները պետության հաշվին կբուժվեն արտերկրում

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում լրացում է կատարել  որոշումներից մեկում, որով մարտական խնդիրներ կատարելիս վիրավորված փրկարարները ՀՀ տարածքում բուժման անհնարինության դեպքում բուժում կստանան արտերկրում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Եթե ծառայողների ստացած վնասվածքը, խեղումը կամ ծագած հիվանդությունը` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժելը (հետազոտելը) անհնարին լինի, բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում:

Բուժումը կկատարվի պետական միջոցների հաշվին, այդ թվում նաև ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը:

Նշենք, որ 2016-ի ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ստեղծել հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացություն կտա՝ արդյոք ՀՀ զինծառայողի բուժումը հնարավոր է Հայաստանի բուժհաստատություններում, թե ոչ: Եթե հնարավոր չէ, ապա բուժման նպատակով զինծառայողը կուղարկվի արտերկիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *