Իրանում ցուցադրել են տեղական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Սեպտեմբերի 22-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրել են տեղական արտադրության, մակերևույթ-մակերևույթ դասի նոր «Խորամշահր» հրթիռը։  Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի խոսքերով՝ հրթիռի հեռահարությունը 2000 կմ է, և այն կարող է կրել մի քանի հատ մարտագլխիկ. Հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Իրանական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Զորահանդեսին ցուցադրել են նաև տեղական արտադրության այլ հրթիռներ՝ «Ղիամ», «Ղադր-Ֆ», «Ղադր-Հ», «Էմադ», «Սաջիլ», «Զուլֆաղար»։

Նշենք, որ 2000կմ հեռահարություն ունեցող իրանական հրթիռներից են «Ղադր-Ֆ-ը», «Սաջիլը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զորահանդեսի ժամանակ նոր զինատեսակներ է ներկայացնելու նաև Իրանի բանակը։

Հիշեցնենք, որ իրան-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված նախորդ տարվա զորահանդեսի ընթացքում ցուցադրվել էին Ռուսաստանի՝ Իրանին մատակարարած Ս-300 և իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրները:

Ցուցադրվել էին նաև ռազմական տեխնիկայի այլ նմուշներ, այդ թվում՝ «Էմադ» հրթիռները (ունեն  գործողության  1650 կմ շառավիղ), «Խաթամ -5», «Խաթամ-7» ՀՕՊ համակարգերը:

Իրանական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Իրանական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *