Սեպտեմբերի 22-ին իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված Իրանի զինված ուժերի զորահանդեսի ընթացքում Իրանի բանակի ցամաքային ուժերի նոր զինատեսակներ են ներկայացվելու։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին։ Սեպտեմբերի 19-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Զորահանդեսին ներկայացվելու են նաև ցամաքային զորքերի ավիացիայի վերանորոգված ուղղաթիռներ։
Հավելենք, որ զորահանդեսին պատրաստվելու համար սեպտեմբերի 20-ին Բանդարաբասում համատեղ թռիչքներ են կատարել Իրանի բանակի ռազմաօդային ուժերի և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի կործանիչները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զորահանդեսին ցուցադրվելու են տեղական արտադրության նոր ճշգրիտ հրթիռներ և արդիականացված հրետանային համակարգեր։
Իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված Իրանի զինված ուժերի զորահանդեսը անցկացվելու է Իրանի մայրաքաղաք Թեհրանում և նավահանգստային քաղաք Բանդարաբասում։