Այսօր` սեպտեմբերի 21-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում և նավահանգիստային քաղաք Բանդար Աբասում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդես է անցկացվել:
Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են Ռուսաստանի ` Իրանին մատակարարած Ս-300 և իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրները: Հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Ցուցադրվել են նաև ռազմական տեխնիկայի այլ նմուշներ, այդ թվում՝ «Էմադ» հրթիռները (ունեն գործողության 1650 կմ շառավիղ), «Խաթամ -5», «Խաթամ-7» ՀՕՊ համակարգերը:
Միաժամանակ Բանդար Աբասում ցուցադրվել են իրանական արտադրության «Զուլֆագար» զենիթահրթիռային համալիրները, ՍՈւ-22 կործանիչները: Հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իրանը արդեն ստացել է Ս-300 համակարգեր գնելու մասին պայմանագրով նախատեսված համակարգերի կեսը:
Pingback: Առաջիկա ամիսներին Իրանը 3 տեսակի նոր հրթիռ է արտադրելու | Ռազմ.info
Pingback: Իրանի զինուժը համալրվել է նոր հրթիռով | Ռազմ.info