Վրաց-ռուսական սահմանին պայթունից մահացել է Վրաստանի սահմանապահ ոստիկան

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ռուս-վրացական սահմանին, վրաստանցի սահմանապահների զբաղեցրած կառույցներից մեկում նախնական տվյալներով պայթել է գազի բալոն, ինչի հետևանքով մահացել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է չորսը:  Այս մասին հայտնում է Վրաստանի Interpressnews լրատվակայքը:

Պայթյունy եղել է սահմանապահ ոստիկանության 5-րդ վարչության բաժնում՝ Դաղստանի հետ սահմանին՝ Լագոդեխիի շրջանում: Երկու սահմանապահ ծանր վիճակում տեղափոխվել են Թբիլիսի: Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ անզգուշության հետևանքով վնաս պատճառելու հոդվածով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *