Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017

ՊԲ-ն կասեցրել է Ադրբեջանի դիվերսիան և գերեվարել ադրբեջանցի զինծառայողի • ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իրանում հանդիպել է Իրանի ՊՆ, ԱԳՆ ղեկավարների և ԱԽԽ քաղտուղարի հետ • Ապրիլյան պատերազմի մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ առկա է հստակեցված կարգ. ՊԲ • ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ • Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ՊՆ առաջին տեղակալին • ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարին • 2016-ին Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 5,5 մլրդ դրամ • 2017-ին ՀՀ ՊՆ-ից բնակարան կստանա 91 զինծառայող • 102-րդ ռազմաբազայի 1500 զինծառայող և օդաչու վարժանքներ է սկսել Հայաստանում

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը • ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ • ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին • Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը • ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ • ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին • Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն

• Փետրվարի 1-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Գերեվարվել է Ադրբեջանի ԶՈւ 1 զինծառայող։

• Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան, հունվարի 31-ին հանդիպել Հոսեյն Դեհղանին և քննարկել  երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր։ Փետրվարի 1-ին Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Իրան այցի շրջանակում հունվարի 31-ին Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Փետրվարի 2-ին Վիգեն Սարգսյանի պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։

• 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում:

• Հունվարի 23-ից 27-ը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ: Իրականացվել են մարտավարական, մարտական և զորահավաքային, բարոյահոգեբանական, տեխնիակական, թիկունքային խնդիրների վերաբերյալ տեսական ու գործնական պարապմունքներ:

• Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովին: Կողմերը քննարկել են են հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը, ինչպես նաև առավել հեռանկարային հարցեր:

• Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

• 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 5,48 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ, 5 մլն ԱՄՆ դոլար, 180 հզր եվրո և 62 մլն ՌԴ ռուբլի):

• 2017 թվականի ընթացքում բնակարանով ապահովելու ծրագրով ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողներին է տրամադրելու 91 բնակարան:

• Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգային և հատուկ նշանակության ստորաբաժանումների հաշվարկների և ջոկատների ներդաշնակման գործողությունները:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների օդաչուները վարժանքներ են անումԹռիչքները սկսել են նաև բազմանպատկային ՌԴ ԶՈւ ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *