ՊԲ-ն կասեցրել է Ադրբեջանի դիվերսիան և գերեվարել ադրբեջանցի զինծառայողի

Փետրվարի 1-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

ՊԲ հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր։

3 responses to “ՊԲ-ն կասեցրել է Ադրբեջանի դիվերսիան և գերեվարել ադրբեջանցի զինծառայողի

  1. Pingback: Փետրվարի 1-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Գերեվարված ադրբեջանցին ծառայության մեջ էր. զինծառայողի հարազատներ | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *