Հայաստանի և Իրանի ՊՆ ղեկավարները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

Հունվարի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Իրանում հանդիպել է այդ երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը։

Հանդիպման ընթացքում նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել և ընդլայնել երկկողմ հարաբերությունները:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Սարգսյանը նշել է, որ այն ռազմական լուծում չունի։

Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած տեսակի հակամարտությանը և գնահատում ենք այդ հակամարտություններն ու ճգնաժամերը զսպելու Իրանի ջանքերը, մենք Իրանին տարածաշրջանում խաղաղություն տարածող ենք համարում։ Մենք ամբողջովին համաձայն ենք հակաահաբեկչական պայքարում  Իրանի դիրքորոշման հետ և պատրաստ ենք համագործակցել այդ ոլորտում, -հայտարարել է Սարգսյանը։

Իր հերթին նախարար Դեհղանը կարևորել է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Նշենք, որ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:

Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ նախատեսվող այցի մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ:

One response to “Հայաստանի և Իրանի ՊՆ ղեկավարները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

  1. Pingback: Վիգեն Սարգսյանն այցելել է իրանական ընկերություններ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *