Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգային և հատուկ նշանակության ստորաբաժանումների հաշվարկների և ջոկատների ներդաշնակման գործողությունները: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Վարժանքներին ներգրավված է ռազմաբազայի շուրջ 1500 զինծառայող, ինչպես նաև շուրջ 150 միավոր ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա:
Մարտական ներդաշնակման ժամանակ զինծառայողները մշակում են շուրջ 50 նորմատիվներ՝ տակտիկական, ինժերական, կրակային, հատուկ նշանակության վարժանքներում, և սովորում են իրականացնել ուսումնամարտական առաջադրանքներ պայմանական թշնամու ոչնչացման համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info