Ռուսաստանի ԶՈւ՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի օդաչուները սկսել են թռիչքները բազմանպատկային ՄիԳ-29 կործանիչներով: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Դասընթացի սկզբնական փուլում օդաչուները թռիչքներ կիրականացնեն նախապես հանձնարարված երթուղով, ինչպես նաև օրվա ցերեկային ժամերին կկատարեն օդաչուական բարձրագույն վարպետության տարրեր, լեռնային վայրերում թռչելու և վայրէջք կատարելու վարժանքներ:
2017-ին Հայաստանում տեղեկայված ՌԴ ԶՈւ ավիախմբի օդաչուները հրամանտարաշտաբային, մարտավարական, մարտարական-հատուկ նշանակության զորավարժությունների շրջանակներում կատարելու են շուրջ 100 տարբեր առաջադրանքներ` ինչպես ավիախմբի կազմում, այնպես էլ մոտոհրաձգային, տանկային, հրետանային ստորաբաժանումների հետ համատեղ:
Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է:
Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info