
Փետրվարի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Ջեյհուն Բայրամովն ու Ռաշիդ Մերեդովը։
Փետրվարի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Ջեյհուն Բայրամովն ու Ռաշիդ Մերեդովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Քաղաքացիական ավիացիայի ուրալյան գործարանի» հետ կնքել է «Ալտիուս–Ռու» հետախուզա–հարվածային ԱԹՍ–ների գնման պայմանագիր։ ԱԹՍ–ի փորձարկումները ավարտվել էին 2020 թվականին։
Continue readingՓետրվարի 22-ին Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը (MİT) Իրաքի հյուսիսային Մեթինա շրջանում գործողություն է իրականացրել, որի ընթացքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 3 անդամ։
Continue reading«Կալաշնիկով» գործարանի դուստր ZALA Aero ընկերության «Կուբ» մահապարտ անօդաչու թռչող սարքի պետական փորձարկումները կավարտվեն 2021 թվականին։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնել են «Կալաշնիկովից»։
Continue readingԹուրքական ռազմարդյունաբերական Baykar Savunma ընկերությունը հայտնել է, որ այս պահին Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Կատարում ընդհանուր առմամբ շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք։
Continue readingPosted in Լուրեր
Tagged Bayraktar TB 2, Ադրբեջան, ԱԹՍ, թուրքական ռազմարդյունաբերություն, Թուրքիա, Թուրքիայի զինված ուժեր, Թուրքիայի ՌՕՈւ, Կատար, Ուկրաինա
2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն։ Ռուսաստանում անցկացվող խոշոր զորավարժություններից Հայաստանը կմասնակցի «Արևմուտք-2021» զորավարժությանը։
Continue readingՌԴ պետական «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը «Ինտերֆաքս» լրատվականին հայտնել է, որ Թուրքիային ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու թեմայով բանակցությունները չեն կասեցվել։
Continue readingԱդրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ճանապարհային, երկաթուղային և հաղորդակցության այլ ուղիների անվտանգությունը հսկելու են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։
Continue readingՀայաստանի բանակի խաղաղապահները շարունակելու են իրենց առաքելությունը Սիրիայում։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դա բացատրել է այնտեղ եղած հայկական համայնքով և երկրում ահաբեկչության առկայությամբ։
Continue readingՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանն Արցախյան պատերազմից հետո պատրաստվում է «բարեփոխումներ անել բանակում», այդ թվում՝ օպտիմալացնել զորքի թիվն առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով ու անցնել զինտեխնիկայի ու սպառազինության նոր համակարգերի։ Նա նշել է, որ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, անօդաչու ավիացիայի և հրթիռահրետանային ստորաբաժանումների զարգացմանը:
Continue readingPosted in Լուրեր
Tagged Արցախ, Արցախի պաշտպանության բանակ, Հայաստան, հայկական բանակ, ՀՀ ԶՈՒ, ՀՀ ՊՆ