[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները


Փետրվարի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Ջեյհուն Բայրամովն ու Ռաշիդ Մերեդովը։

Հայտնի չէ, թե հանդիպմանն ինչ են քննարկելու։ Ադրբեջանցի նախարարն արդեն Թուրքիայում է։

[Թարմացում] Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովն այսօր նաև հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ [Թարմացում]

Փետրվարի 19-ին նախատեսվում էր նաև Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սակայն այն հետաձգվեց փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *