Daily Archives: Փետրվար 11, 2021

Հունգարիան թուրքական արտադրության զրահամեքենաներ է ստացել

Փետրվար 11, 2021 19:08 | RAZM.INFO -

Փետրվարի 11-ին Հունգարիայի պաշտպանության նախարարությունը ստացել է թուրքական Nurol Makina ընկերության արտադրության 10 միավոր 4×4 ընթացամասով «Էժդեր Յալչըն» (Ejder Yalçın) զրահամեքենա, կարճ ժամանակում ձեռք է բերվելու ևս 40 միավոր զրահամեքենա։

Continue reading

Ազատ է արձակվել 2015 թ․ խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանողը

Փետրվար 11, 2021 18:44 | RAZM.INFO -

Փետրվարի 11-ին, 5 տարի ազատազրկումից հետո, ազատ է արձակվել 2015 թ․ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչի օդաչու փոխգնդապետ Օլեգ Պեշկովին սպանելու համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքը։

Continue reading

ՌԴ–ն առաջարկում է փոխել ԱՄՆ հետ «Միջին ու փոքր հեռ. հրթիռների ոչնչացման» կասեցված պայմանագիրը

«Իսկանդեր-Մ» համալիրի հրթիռի արձակման պահը Փետրվար 11, 2021 18:12 | RAZM.INFO -

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի վերականգնումը նախկին տեսքով հնարավոր չի համարում։

Continue reading

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ վարժանքներ են անցկացրել Իդլիբում

Փետրվար 11, 2021 18:11 | RAZM.INFO -

Փետրվարի 11-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքում ռուս-թուրքական զինված ուժերը պարեկային գործողությունների իրականցմանն ուղղված համատեղ վարժանքներ են անցկացրել։

Continue reading

Ադրբեջանի ՌԾՈւ սպաները ներկա են Պակիստանում անցկացվող զորավարժությանը

Փետրվար 11, 2021 17:52 | RAZM.INFO -

Փետրվարի 11-16-ը Պակիստանում՝ Արաբական ծովի ափին գտնվող Կարաչի քաղաքում, կանցկացվի «ԱՄԱՆ-21» միջազգային ռազմածովային զորավարժությունը։ Դրանց, որպես դիտորդ, ներկա են նաև Ադրբեջանի ՌԾՈւ սպաներ։

Continue reading

Պենտագոնը Չինաստանին դիմակայելու շուրջ ԱՄՆ նոր ռազմավարություն է մշակելու

Փետրվար 11, 2021 13:26 | RAZM.INFO -

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում նոր աշխատանքային խումբ է ստեղծվել, որը մշակելու է Հնդկա֊Խաղաղօվկիանոսյան շրջանում Չինաստանին դիմակայելու շուրջ ԱՄՆ նոր ռազմավարությունը։

Continue reading

Ռուսները Սիրիայում իրենց ավիաբազայի վրա գրոհ են կասեցրել

«Հմեյմիմ» ավիաբազան․ նկարը՝ «ՏԱՍՍ»–ի Փետրվար 11, 2021 12:54 | RAZM.INFO -

Փետրվարի 9-ի երեկոյան ռուսական հակաօդային ուժերը հետ են մղել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայի վրա Իդլիբի շրջանից զինված խմբավորումների հարձակումը։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն մասնակցելու է Կարսի զորավարժությունների ցուցադրական մասին

Փետրվար 11, 2021 11:33 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հրավերով, փետրվարի 11-ին մեկնել է Թուրքիա՝ ներկա գտնվելու Կարսում անցկացվող «Ձմեռ-2021» (“Kış-2021”) թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ցուցադրական մասին։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Իրաքում 3 թուրք զինծառայող սպանվել է, 3-ը՝ վիրավոր է

Փետրվար 11, 2021 11:11 | RAZM.INFO -

Փետրվարի 10-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում PKK֊ի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ սկսած «Ճանկ․ Արծիվ-2» (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”) ռազմագործողության ընթացքում սպանվել են թուրք զինծառայողներ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։ Եվս 4 վիրավոր զինծառայող տեղափոխվել է զինհոսպիտալ։

Continue reading