Ադրբեջանի ՌԾՈւ սպաները ներկա են Պակիստանում անցկացվող զորավարժությանը

Փետրվարի 11-16-ը Պակիստանում՝ Արաբական ծովի ափին գտնվող Կարաչի քաղաքում, կանցկացվի «ԱՄԱՆ-21» միջազգային ռազմածովային զորավարժությունը։ Դրանց, որպես դիտորդ, ներկա են նաև Ադրբեջանի ՌԾՈւ սպաներ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությանը ներգրավվել են մասնակիցներ 45 երկրից, օրինակ՝ Ռուսաստանից, ԱՄՆ֊ից, Մեծ Բրիտանիայից և եվրոպական, կենտրոնաասիական, հարավասիական, մերձավորարևելյան և այլ երկրներից։

Նշենք, որ Պակիստանում այս զորավարժություններն անցկացվում են ամեն 2 տարին մեկ՝ սկսած 2007թ֊ից։

Հավելենք, որ 2019թ. ապրիլին իր հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, խոսելով երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների մասին նշել էր, որ Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրեր ունեն: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *