Ադրբեջանի ՊՆ-ն մասնակցելու է Կարսի զորավարժությունների ցուցադրական մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հրավերով, փետրվարի 11-ին մեկնել է Թուրքիա՝ ներկա գտնվելու Կարսում անցկացվող «Ձմեռ-2021» (“Kış-2021”) թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ցուցադրական մասին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-12-ը անկացվող «Ձմեռ-2021»-ի ցուցադրական մասը անցկացվելու է Կարսի «Աքբաբա» զորավարժարանում։ Զորավարժությանը մասնակցում է 1268 զինվորական, որից 66-ը՝ ադրբեջանցի։ Վարժանքներին ներառված են 190 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև տարբեր տեսակի և տրամաչափի 218 զինատեսակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *