Հունգարիան թուրքական արտադրության զրահամեքենաներ է ստացել

Փետրվարի 11-ին Հունգարիայի պաշտպանության նախարարությունը ստացել է թուրքական Nurol Makina ընկերության արտադրության 10 միավոր 4×4 ընթացամասով «Էժդեր Յալչըն» (Ejder Yalçın) զրահամեքենա, կարճ ժամանակում ձեռք է բերվելու ևս 40 միավոր զրահամեքենա։

Այս մասին, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Հունգարիայի ՊՆ Թիբոր Բենկյոն։ Նա հայտնել է, որ նաև նախատեսում են Nurol Makina ընկերության հետ համատեղ արտադրություն սկսել։

Զրահամեքենաների փոխանցման արարողությանը ներկա է եղել Nurol Makina ընկերության գլխավոր տնօրեն Էնգին Աքյոլը, ով նշել է, որ Հունգարիան ԵՄ անդամ առաջին երկիրն է, որ ձեռք է բերում թուրքական «Էժդեր Յալչըն» զրահամեքենաներ։

Հունգարիայի ԶՈւ-ին մատակարարված 4×4 Ejder Yalçın զրահամեքենաներ․ լուսանկարը՝ «Անադոլու»-ի

Նշենք, որ թուրքական Nurol Makina ընկերությունը MRAP դասի ուժեղացված հակաականային պաշտպանությամբ Ejder Yalçın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին: Այն մինչ այժմ մատակարարվել է Թունիսին, Ուզբեկստանին (որի հետ համատեղ արտադրության հուշագիր ունեն), Կատարին, Վրաստանին, Թունիսին, Սենեգալին։

4×4 ընթացամասով Ejder Yalçın զրահամեքենայի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Անձանակազմը՝ մինչև 11 զինծառայող,
  • Առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ,
  • Զանգվածը՝ 14 տոննա,
  • Շարժիչը՝ 375 ձիաուժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *