Monthly Archives: Հունվար 2021

Ադրբեջանի ՆԳՆ հատուկջոկատային սպան ինքնասպանություն է գործել

Մամմադով Ալիմ Նազիմ օղլու (Məmmədov Alim Nazim oğlu) Հունվար 31, 2021 19:41 | RAZM.INFO -

Հունվարի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատներից մեկի հրամանատար, 1989 թ․ ծնված կապիտան Մամմադով Ալիմ Նազիմ օղլուն (Məmmədov Alim Nazim oğlu) ինքնասպան է եղել՝ ատրճանակով կրակելով սրտին։ Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Ղուբա շրջանի զորամասերից մեկում։

Continue reading

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի սակրավոր է ծանր վիրավորվել

Հունվար 29, 2021 23:43 | RAZM.INFO -

Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից, 1983 թ․ ծնված Միրզաև Էլմադդին Թոֆիգ օղլուն (Mirzəyev Elmaəddin Tofiq oğlu) Աղդամի շրջանում սակրավորական աշխատանքներ իրականացնելիս հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է։

Continue reading

Օմարի լեռնանցքում ավտովթարից ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Հունվար 29, 2021 17:55 | RAZM.INFO -

Հունվարի 28֊ին Օմարի լեռնանցքում Ադրբեջանի ԶՈւ զինվորականների տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 2 զինծառայող է մահացել։ Մահացածներն են Ռամիզ Մուսթաֆաևը (Ramiz Mustafayev) և Ալըխան Ղարագյոզովը (Alıxan Qaragözov)։

Continue reading

Աղդամի մշտադիտարկման կենտրոնը կգործի շաբաթ օրվանից․ «ՌԻԱ Նովոստի»

Հունվար 29, 2021 15:20 | RAZM.INFO -

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կսկսի գործել շաբաթ օրվանից՝ հունվարի 30-ից։

Continue reading

Թուրքիայում զինվորականության դիրքերը շարունակում են թուլանալ. թուրքական լրատվամիջոցներ

Թուրքիայի ԶՈւ Հունվար 29, 2021 14:50 | RAZM.INFO -

Տարվա սկզբին Թուրքիայում օրենսդրական փոփոխությամբ երկրի Անվտանգության գլխավոր տնօրինությանը (իմա` ոստիկանությանը) և Ազգային հետախուզական ծառայությանը թույլատրվեց հանրության համար վտանգավոր իրավիճակներում (օրինակ՝ ահաբեկչության դեպքում) համօգտագործման վերցնել Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը, իսկ հունվարի 28-ին խորհրդարանն ընդունել է իշխող ԱԶ կուսակցության առաջարկած օրենքների փոփոխությունների նախագիծը, որով ԶՈւ ԳՇ պետի որոշ լիազորություններ անցնելու են պաշտպանության նախարարին:

Continue reading

Ավինյան. 5 գերի վերադառնում է ՀՀ

Հունվար 28, 2021 18:12 | RAZM.INFO -

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադառնում 5 գերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այս պահին ծառայության մեջ չէ. APA

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգով Հունվար 28, 2021 15:07 | RAZM.INFO -

Ըստ ադրբեջանական իշխանամետ APA լրատվակայքի տեղեկությունների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովն առողջական լուրջ խնդիրներ ունի, Մոսկվայում սրտի բաց վիրահատություն է տարել։

Continue reading

Baykar ընկերությունը ստեղծել է ուղղահայաց թռիչքով և վայրէջքով ԱԹՍ

Հունվար 28, 2021 13:34 | RAZM.INFO -

Թուրքական Baykar Defence ընկերությունը հայտարարել է ուղղահայաց թռիչքով և վայրէջքով Bayraktar DİHA (Dikey İniş Kalkışlı İnsansız Hava Aracı) թեթև հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին:

Continue reading

Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ)

Հունվար 27, 2021 19:18 | RAZM.INFO -

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։

Continue reading

Ռուսաստանի հարավում նոր բրիգադ կկազմավորվի

Բուկ զենիթահրթիռային համալիր Հունվար 27, 2021 18:16 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում զենիթահրթիռային նոր բրիգադ կկազմավորվի։ Բրիգադը կլինի ռազմական շրջանի համազորային բանակներից մեկի կազմի մեջ և զինված կլինի «Բուկ–Մ2» և «Բուկ-Մ3» ԶՀՀ–ներով։

Continue reading