Օմարի լեռնանցքում ավտովթարից ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Հունվարի 28֊ին Օմարի լեռնանցքում Ադրբեջանի ԶՈւ զինվորականների տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 2 զինծառայող է մահացել։ Մահացածներն են Ռամիզ Մուսթաֆաևը (Ramiz Mustafayev) և Ալըխան Ղարագյոզովը (Alıxan Qaragözov)։

Այս տեղեկությունը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննությունն է սկսվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *