Daily Archives: Հունվար 5, 2021

Հնարավոր է՝ Ադրբեջանը պատերազմին կիրառել է նաև թուրքական TRLG-230 համակարգերը

Հունվար 5, 2021 16:00 | RAZM.INFO -

Սոցցանցերում վերջին օրերին տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական «Կամազ» մեքենայի վրա մոնտաժված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկում։ Պատկերում երևացողը բավական նման է թուրքական Roketsan ընկերության արտադրած TRLG-230 ՀԿՌՀ-ներին, սակայն չենք պնդում, որ երևացողը հենց դա է, քանի որ TRLG-230 համակարգերը դեռ նոր են և չկան նույնիսկ թուրքական սպառազինությունում։

Continue reading

Ադրբեջանի 2021թ. պաշտպանական ծախսերը մոտ 2,7 մլրդ դոլար կկազմեն

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում Հունվար 5, 2021 13:19 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի 2021թ. պետբյուջեն, որով պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 585 մլն մանաթ (~2,7 մլրդ դոլար (հունվարի 2-ի փոխարժեքով))։ Սա նախորդ տարվա փոփոխված* բյուջեից ավել է մոտ 20,5 տոկոսով։ Ենթադրելի է, որ Ադրբեջանում առաջնահերթ փորձելու են վերականգնել պատերազմի հետևանքով կրած կորուստները։

Continue reading