Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում զենիթահրթիռային նոր բրիգադ կկազմավորվի։ Բրիգադը կլինի ռազմական շրջանի համազորային բանակներից մեկի կազմի մեջ և զինված կլինի «Բուկ–Մ2» և «Բուկ-Մ3» ԶՀՀ–ներով։
Այս մասին հայտնում է «Իզվեստիա» գործակալությունը։
Հարավային ռազմական շրջանը տեխնիկական հագեցվածությամբ ու արդիականացումներով առաջիններից է ՌԴ ԶՈւ–ում։ Տեղակայման դիրքի և մարտական գործողություններում ընդգրկվածության պատճառով այս ռազմական շրջանին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։
Այստեղ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են (1,2) նոր զորամասերի թվաքանակը։ ՀՌՇ–ին էր տրամադրվել առաջին սերիական Սու–57–ը։ 2019 թվականին էլ որոշվել էր, որ Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում զինծառայողների թվականակը պիտի մեծանա մյուս ռազմական շրջանների հաշվին։