Baykar ընկերությունը ստեղծել է ուղղահայաց թռիչքով և վայրէջքով ԱԹՍ

Թուրքական Baykar Defence ընկերությունը հայտարարել է ուղղահայաց թռիչքով և վայրէջքով Bayraktar DİHA (Dikey İniş Kalkışlı İnsansız Hava Aracı) թեթև հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին:

Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ թռիչքի և վայրէջքի համար ԱԹՍ-ն օգտագործում է չորս էլեկտրական շարժիչ՝ օդային պտուտակով, իսկ թռիչքի առավել շահավետ ռեժիմի համար՝ ներքին այրման շարժիչ`մղիչ պտուտակով: Ուղղահայացից բացի հնարավոր է ԱԹՍ-ի հորիզոնական վայրէջք ֆյուզելյաժի վրա կամ պարաշյուտով:

Bayraktar DİHA (Dikey İniş Kalkışlı İnsansız Hava Aracı)

Ռազմական թեմայով մասնագիտացած ռուսական BMPD բլոգը նկատում է, որ ընկերության ղեկավար Սելջուք Բայրաքթարի կողմից 2021 թվականի հունվարի 18-ին հրապարակված տեսանյութում ընկերության արտադրամասում տեսանելի էին Bayraktar DİHA սարքի երկու նմուշներ, բայց անհասկանալի է, թե արդյո՞ք դրանց թռիչքային փորձարկումները սկսվել են, թե ոչ:

Bayraktar DİHA -ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Թռիչքի արագությունը՝ 100-110 կմ/ժ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 30 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 5 կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 150 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 12 ժ,
  • Թևերի բացվածքը՝ 5 մ,
  • Երկարությունը 1,5 մ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *