«Կալաշնիկով» գործարանի դուստր ZALA Aero ընկերության «Կուբ» մահապարտ անօդաչու թռչող սարքի պետական փորձարկումները կավարտվեն 2021 թվականին։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնել են «Կալաշնիկովից»։
Անօդաչուն առաջին անգամ ներկայացվել է IDEX ” 2019 զենքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ։ Աղբյուրը փոխանցում է՝ այս պահին մշակման փուլում է նաև անօդաչուի արտահանման համար նախատեսված «Կուբ–Է» տարբերակը, որի վրա աշխատանքները նույնպես նախատեսվում է ավարտել այս տարի։
Կուբ | |
Առավելագույն արագություն | 130 կմ/ժ |
Թռիչքի տևողությունը | 30 րոպե |
Առավելագույն թռիչքային քաշ | ” |
Օգտակար բեռի զանգված | 3 կգ |
Հեռահարություն | ” |
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերը փորձարկվել են Սիրիայում մարտական պայմաններում՝ այդպիսով հետաքրքրություն առաջացնելով օտարերկրյա գնորդների մասին։ Խոսքը հավանաբար վերաբերում էր նաև «Կուբ» ԱԹՍ-ին։
