Ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերը փորձարկվել են Սիրիայում մարտական պայմաններում՝ այդպիսով հետաքրքրություն առաջացնելով օտարերկրա գնորդների մասին։ Այս մասին Իզվեստիայի հետ հարցազրույցում հայտարարել է «Ռոստեխ» պետկորպորացիայի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոևը։
ՌԴ ԶՈւ ավիախումբը Սիրիայի տարածքում տեղակայվել է սիրիական կողմի խնդրանքով՝ 2015 թվականից:
Խոսքը հավանաբար «Կալաշնիկովի» մշակած «Կուբ» և «Լանցետ» անօդաչուների մասին է։ Նման ենթադրություն կարելի է անել «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի՝ նախորդ տարվա վերջին արած հայտարարությունից։ Չեմեզովն ասել էր, որ «Կալաշնիկովի» մարտական անօդաչուները կիրառվել են Սիրիայում։
Գործարանի ներկայացրած անօդաչուները․
Լանցետ–3 | Կուբ | |
Առավելագույն արագություն | 110 կմ/ժ | 130 կմ/ժ |
Թռիչքի տևողությունը | 40 րոպե | 30 րոպե |
Առավելագույն թռիչքային քաշ | 12 կգ | ” |
Օգտակար բեռի զանգված | 3 կգ | 3 կգ |
Հեռահարություն | մինչև 40 կմ | ” |
Հայտարարվել է, որ անօդաչուներն արդարացրել են իրենց, Ռուսաստանը նախատեսում է ընդունել այն իր բանակի սպառազինություն, հետագայում կքննարկվի նաև արտահանման հարցը։
Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվորեն թարմացնում է անօդաչու թռչող սարքերի իր պարկը: Պաշտոնապես հայտարարվել էր, որ ռուսական բանակում առկա է մոտ 2000 անօդաչու սարք, սակայն դրանք բոլորը հետախուզական են։ Ըստ տեղեկությունների՝ առաջին հարվածային անօդաչուները բանակում էին հայտնվելու 2019-ին։