Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար

2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն։ Ռուսաստանում անցկացվող խոշոր զորավարժություններից Հայաստանը կմասնակցի «Արևմուտք-2021» զորավարժությանը։

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

«Արևմուտք-2021»–ը պլանավորված է սեպտեմբերին։ Զորավարժությանը կմասնակցեն մոտոհրաձգային, հրետանային, ՀՕՊ, ՌԷՊ և ինժեներական զորքերի ստորաբաժանումներ։

ՀԱՊԿ–ի կազմում Հայաստանը մասնակցելու է ավանդական «Որոնում», «Փոխգործակցություն», «Էշելոն», «Անքակտելի եղբայրություն» և «Մարտական եղբայրություն-2021» զորավարժություններին։ Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ Զինված ուժերը կմասնակցեն Ռուսաստանում անցկացվող միջազգային բանակային խաղերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *