Հայաստանի բանակի խաղաղապահները շարունակելու են իրենց առաքելությունը Սիրիայում։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դա բացատրել է այնտեղ եղած հայկական համայնքով և երկրում ահաբեկչության առկայությամբ։
Հաջորդ հերթափոխն իրականացվելու է փետրվարի վերջ։
Նա «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նշել է, որ Արցախում ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանը զգալի կրճատել է Աֆղանստանում (121-ից մինչև 58-ը) և Կոսովոյում (40-ից մինչև 2-ը) իր խաղաղապահ կոնտինգենտը։
Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում և Կոսովոյում: