Monthly Archives: Հուլիս 2020

Աֆղանստանում վրացական զորախմբից ևս 10 հոգի վարակվել է COVID-19-ով

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ Հուլիս 17, 2020 16:37 | RAZM.INFO -

ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շրջանակներում Աֆղանստանում գտնվող Վրաստանի ևս 10 զինծառայող վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19)։ Նրանք այսօր բժիշկների հսկողությամբ Աֆղանստանից Վրաստան են տեղափոխվել Գերմանիայի ԶՈւ ինքնաթիռով։

Continue reading

Թուրքիայի անունը ջնջվել է F-35 կործանիչների ծրագրի պաշտոնական կայքէջից

Հուլիս 17, 2020 16:11 | RAZM.INFO -

Համատեղ հարվածային կործանիչների ծրագրի շրջանակներում (Joint Strike Fighter program) F-35 կործանիչներ արտադրող ամերիկյան Lockheed Martin ընկերությունն իր կայքէջում կործանիչների ծրագրի «միջազգային մասնակիցների» ցուցակից հեռացրել է Թուրքիայի անունը։

Continue reading

Ռուսաստանի ԶՈւ-ում խոշոր ստուգումներ և վարժանքներ են սկսվել

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը Հուլիս 17, 2020 15:35 | RAZM.INFO -

ՌԴ նախագահի հանձնարարականով այսօր՝ հուլիսի 17-ին, երկրի ԶՈւ Խաղաղօվկիանոսյան, Հյուսիսային նավատորմներում, Արևմտյան և Հարավային ռազմական շրջաններում, Օդադեսանտային ուժերում և կենտրոնական ենթակայության այլ ստորաբաժանումներում մեկնարկել են անսպասելի ստուգումներ։

Read more

Թուրքիայի ՊԱԳՎ պետը հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան զինվորական պատվիրակության հետ

Հուլիս 17, 2020 14:06 | RAZM.INFO -

Հուլիսի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին:

Continue reading

Հակառակորդը 120 անգամ խախտել է հրադադարը․ տեղեկատվական հարթակի ճեպազրույցը՝ ամփոփ

ՊՆ շենք Հուլիս 17, 2020 12:57 | RAZM.INFO -

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդը ՀՀ սահմանի ողջ երկայնքով՝ Տավուշ, Նոյեմբերյան, Գեղարքունիք, Նախիջևան հատվածներում՝ 2,3,4 և 5-րդ բանակային կորպուսների տարածքում, շուրջ 120 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Հիմնականում կիրառվել է հրազենային զենք։ ԱԹՍ-ների ակիտվություն չի գրանցվել։

Continue reading

Ադրբեջանական ԱԹՍ-ն ամենայն հավանականությամբ պատկանում է ՊՍԾ-ին

Ադրբեջանական Sky Striker ԱԹՍ֊ն հայ զինծառայողների ձեռքին։ Լուսանկարը՝ Armlur.am֊ի Հուլիս 17, 2020 12:45 | RAZM.INFO -

Armlur.am լրատվակայքը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանական Sky Striker մահապարտ ԱԹՍ–ն՝ հայ զինծառայողների ձեռքում։ ԱԹՍ–ն ունի 062 կողային համարը։ Ամենայն հավանականությամբ հայ զինծառայողների ձեռքին հայտնված ԱԹՍ–ն պատկանում է Ադրբեջանի ՊՍԾ–ին։

Continue reading

Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը Հուլիս 17, 2020 12:16 | RAZM.INFO -

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Continue reading

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը հանդիպել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարի հետ

Հուլիս 16, 2020 23:54 | RAZM.INFO -

Հուլիսի 16-ին Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, բացի Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովից, հանդիպել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևի հետ:

Continue reading

ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել է հակառակորդի դիակի դուրսբերման 10 դեպք․ տեղեկատվական հարթակի ճեպազրույցը՝ ամփոփ

ՊՆ շենք Հուլիս 16, 2020 22:35 | RAZM.INFO -

Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել հակառակորդի 10 դիակի դուրսբերման դեպք։ Օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել Ադրբեջանին նախօրեին մնացած դիակները դուրս հանել ՀՀ տարածքից, ընդ որում արդեն հրապարակված լուսանկարներում երևացող տարածքը միակը չէ, որտեղ կան ադրբեջանցիների դիակներ։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ից սպառնում են հարվածել Մեծամորի ատոմակայանին

Մեծամորի ատոմակայան Հուլիս 16, 2020 20:04 | RAZM.INFO -

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն այսօր հայտարարել է, թե հայկական կողմը չի կարող հարվածել Մինգեչավուրի ջրամբարին, քանի որ դրա տեղակայման ռելիեֆը, այդտեղ իրականացվող ամրապնդման աշխատանքներն ու Ադրբեջանի ՀՕՊ միջոցները դա թույլ չեն տա։ Միաժամանակ Դարգյահլըն սպառնալիք է հնչեցրել, թե Ադրբեջանը կարող է ի պատասխան հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Continue reading