Ադրբեջանական ԱԹՍ-ն ամենայն հավանականությամբ պատկանում է ՊՍԾ-ին

Armlur.am լրատվակայքը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանական Sky Striker մահապարտ ԱԹՍ–ն՝ հայ զինծառայողների ձեռքում։ ԱԹՍ–ն ունի 062 կողային համարը։ Ամենայն հավանականությամբ հայ զինծառայողների ձեռքին հայտնված ԱԹՍ–ն պատկանում է Ադրբեջանի ՊՍԾ–ին։

Ադրբեջանական Sky Striker ԱԹՍ֊ն հայ զինծառայողների ձեռքին։ Լուսանկարը՝ Armlur.am֊ի
Ադրբեջանական Sky Striker ԱԹՍ֊ն հայ զինծառայողների ձեռքին։ Լուսանկարը՝ Armlur.am֊ի

2019թ. հունվարին հայտնի էր դարձել, որ իսրայելական արտադրության այս ԱԹՍ-ներից ձեռք էր բերել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։ Հրապարակվել էր նաև ՊՍԾ բազայում արված լուսանկար, որտեղ երևում էր առնվազն 13 միավոր Sky Sktriker ԱԹՍ՝ նույն շարքի կողային համարներով (063, 067, 068 … )։ Սա կրկին կարող է վկայել այն մասին, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ–ն:

Իսրայելական Sky Striker ԱԹՍ–ները Ադրբեջանի ՊՍԾ բազայում
Իսրայելական Sky Striker ԱԹՍ–ները Ադրբեջանի ՊՍԾ բազայում

Ավելի վաղ ՀՀ ԶՈւ–ն խոցել էր ադրբեջանական շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Hermes–900 ԱԹՍ, որը ևս գտնվում է ոչ թե բանակի, այլ ՊՍԾ հաշվեկշռում։ Երկու տեսակի ԱԹՍ–ներն էլ արտադրում է իսրայելական “Elbit Systems” ընկերությունը։

“Sky Striker” մահապարտ ԱԹՍ–ներն ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է 2016թ. նոյեմբերին։ Այս ԱԹՍ–ն կարող է հետախուզել թիրախին ու օդում մնալ 2 ժամ, եթե իրեն կցված է 5 կգ մարտագլխիկ, և մոտ 1 ժամ՝ եթե կցված է 10 կգ մարտագլխիկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *