ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շրջանակներում Աֆղանստանում գտնվող Վրաստանի ևս 10 զինծառայող վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19)։ Նրանք այսօր բժիշկների հսկողությամբ Աֆղանստանից Վրաստան են տեղափոխվել Գերմանիայի ԶՈւ ինքնաթիռով։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Աֆղանստանում վրացական զորախմբից 28 հոգու վարակման մասին տեղեկությունը ստացվել էր դեռևս հուլիսի 10-ին։ Նշվում է, որ նրանցից 10-ն արդեն ապաքինվել և դուրս են գրվել Գորիի զինվորական հոսպիտալից։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելությանը ռոտացիոն սկզբունքով մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի շուրջ 130 զինծառայող: