ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Այդ պաշտոնին նա նշանակվել էր 5 տարով, 2018 թվականի մայիսին։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: