Monthly Archives: Մայիս 2019

Նոր օրենքը վատթարացնում է պահեստազորի սպաների բնակարանային ապահովման վիճակը.սպա

ՀՀ ԶՈւ սպաներ Մայիս 31, 2019 20:41 | RAZM.INFO -

ՀՀ ԶՈւ թոշակառու սպաները, որոնք պետությունից ամբողջովին անհատույց բնակարան ստանալու իրավունք ունեին, կստանան անհատույց ֆինանսական աջակցություն, սակայն ոչ բոլոր դեպքերում ամբողջական։ Պահեստազորի սպաների մի մասին սա չի գոհացնում։

Continue reading

Էրդողանն ու Թրամփը համաձայնել են Ս–400-ների խնդրով զբաղվող հանձնաժողով ստեղծել. Bloomberg

Թուրիքայի նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Թրամփը։ Ծաղրանկարի հեղինակ՝ Էդուարդ Ազադյան։ Մայիս 31, 2019 18:50 | RAZM.INFO -

Մայիսի 29-ին ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին առաջարկել էր ստեղծել ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերի խնդրով զբաղվող տեխնիկական հանձնաժողով։ Այժմ լուրեր կան, որ ԱՄՆ նախագահ Թրամփն ընդունել է Էրդողանի առաջարկը։

Continue reading

Ապրիլյան պատերազմի հարցերը կքննի Աժ պաշտպանության հանձնաժողովը․ Միրզոյան

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի Մայիս 31, 2019 17:18 | RAZM.INFO -

2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Continue reading

Թուրքիան մտադիր է Ս–400-ները երկրի հարավում տեղակայել. Bloomberg

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր Մայիս 31, 2019 17:08 | RAZM.INFO -

Թուրքիայում շարունակվում են քննարկումները, թե որտեղ պետք է տեղակայվեն ռուսական Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։ Ամերիկյան Bloomberg գործակալության աղբյուրների համաձայն՝ քննարկվում է նաև դրանք երկրի հարավում՝ Միջերկրական ծովի սահմանին մոտ տեղակայելու տարբերակը։

Continue reading

Գարնանը 102–րդ ռազմաբազան է զորակոչվել 1500 նորակոչիկ

102–րդ ռազմաբազայի նորակոչիկները «Կամխուդ» զորավարժարանում․ նկարը՝ ՀՌՇ մամուլի ծառայություն Մայիս 31, 2019 16:50 | RAZM.INFO -

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայում ավարտվել է գարնանային զորակոչը։ 1500 զորացրված զինծառայողների փոխարինել են նորակոչիկներ։

Continue reading

ՌԴ իշխանական մամուլը հերքում է, որ երկիրը հրաժարվել է Իրանին Ս–400 վաճառել․ Իրանը չի էլ դիմել

Հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ներ. ՌԴ ԶՈւ Մայիս 31, 2019 15:12 | RAZM.INFO -

Ռուսաստանը Իրանից Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների գնման հայտ չի ստացել։ Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը մայիսի 31–ին հակադարձել է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը։

Continue reading

Պետդուման կքննարկի «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի կասեցումը

է ՌՍ-12Մ Տոպոլ (РС-12М "Тополь") միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը Մայիս 31, 2019 14:26 | RAZM.INFO -

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 30–ին պետդումայի քննարկմանն է առաջարկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի կասեցման մասին օրինագիծը։

Continue reading

Թուրքիան երկու կորուստ ունի Իրաքի հյուսիսում, քրդերը՝ 19․ Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքիայի զինուժը ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում Մայիս 31, 2019 13:28 | RAZM.INFO -

Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանում Թուրքիայի ԶՈւ մայիսի 27-ին սկսած գործողությունների ընթացքում սպանվել է երկու թուրք զինծառայող՝ հետևակի լեյտենանտ Ռաշիթ Այդընը և հետևակի սերժանտ Մեհմեթ Թաշհանը։ Հայտարարվել է նաև քրդական կողմի 19 կորստի մասին։

Continue reading

Թուրքիայում ԱԱԽ նիստին քննարկվել է Իրաքի հյուսիսում գործողությունները

Թուրքիայի ԱԱԽ նիստը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Մայիս 31, 2019 12:50 | RAZM.INFO -

Մայիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որի ընթացքում քննարկվել են Իրաքի հյուսիսում և Սիրիայում՝ մասնավորապես Իդլիբ նահանգում, անցկացվող ռազմական գործողությունները, ինչպես նաև Կիպրոսի շուրջ Թուրքիայի սկսած ապօրինի հորատումների շուրջ առաջացած խնդիրները։

Continue reading

Ուկրաինայում փորձարկվել է տեղական «Նեպտուն» հականավային համալիրը

Ուկրաինական «ՌԿ–360ՄՑ» համալիրը և «Ռ–360Ա Նեպտուն» հրթիռը Մայիս 31, 2019 12:22 | RAZM.INFO -

Մայիսի 23–ին Ուկրաինայում «ՌԿ–360ՄՑ» առափնյա պաշտպանության հրթիռային համակարգերը գործարանային փորձարկումներ են անցել։ Կիրառվել են են «Ռ–360Ա Նեպտուն» հականավային թևավոր հրթիռներ։

Continue reading