Daily Archives: Մայիս 22, 2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչը

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստ Մայիս 22, 2019 18:26 | RAZM.INFO -

Այսօր՝ մայիսի 22–ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում խորհուրդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։

Continue reading

Չինացիները ՌԴ-ում ստուգում են իրենց պատվիրած Ս–400-ների տեխնիկական վիճակը

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Մայիս 22, 2019 17:17 | RAZM.INFO -

Ռուսաստան են ժամանել Չինաստանի ազգային–ազատագրական բանակի զինծառայողներ, որոնք Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական ստուգումներ են կատարում Աստրախանի «Կապուստին յար» զորավարժարանում։ Չինացի մասնագետները ստուգում են Չինաստանի համար պատրաստված Ս–400 ԶՀՀ–ների երկրորդ գնդային լրակազմը։

Continue reading

Ֆրանսիան առաջարկել է Թուրքիայում տեղակայել իր SAMP-T ՀՕՊ համակարգը

ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգը, որի հնարավոր գնման մասին խոսում են Վրաստանում Մայիս 22, 2019 15:43 | RAZM.INFO -

Մայիսի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան առաջարկել է SAMP-T ՀՕՊ համակարգերի մեկ մարտկոց տեղակայել Թուրքիայի տարածքում` այդ երկրի օդային տարածքների պաշտպանության համար։

Continue reading

Հնդկաստանի ՀՕՊ–ը խոցել է սեփական ուղղաթիռը

Մի-17Վ-5 Մայիս 22, 2019 14:34 | RAZM.INFO -

Հնդկաստանում ընթացող հետաքննության արդյունքները ցույց են տվել՝ փետրվարի 27–ին վթարված Մի-17Վ-5 ուղղաթիռը խոցվել է իսրայելական Spyder զենիթահրթիռային համակարգից, որից կա նաև հնդկական սպառազինությունում։ Այժմ հետաքննություն է ընթանում Հնդկաստանի ՌՕՈւ Սրինագարի ավիաբազայի հրամանատարի և ևս երեք սպայի նկատմամբ։

Continue reading

Թուրք մասնագետները Ռուսաստանում են. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Մայիս 22, 2019 13:28 | RAZM.INFO -

Մայիսի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թուրք մասնագետներն արդեն մեկնել են Ռուսաստան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի վերապատրաստումների համար և առաջիկա մի քանի ամիսն այնտեղ կմնան։

Continue reading

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ–լեյտենանտ Ռուսլան Խոմչակը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին Մայիս 22, 2019 11:20 | RAZM.INFO -

Մայիսի 21-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով` գեներալ–լեյտենանտ Ռուսլան Խոմչակը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Continue reading

ԱՄՆ–ն Ս–400-ներից հրաժարվելու համար Թուրքիային երկու շաբաթ է տվել. CNBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է F-35–երի մատակարարումը Թուրքիա մինչև 2019թ. նոյեմբերի 1–ը։ Ծաղրանկարի հեղինակ՝ Վիտալի Պոդվիցկիյ Մայիս 22, 2019 11:19 | RAZM.INFO -

ԱՄՆ–ն Թուրքիայից պահանջել է, որ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ հրաժարվի ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գործարքից, այլապես՝ դուրս կմնա F-35-երի ծրագրից, կենթարկվի պատժամիջոցների ու խնդիրներ կունենա ՆԱՏՕ–ի հետ։

Continue reading