Daily Archives: Մայիս 20, 2019

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները մարզվում են Հս․ Օսիայում

102–րդ ռազմաբազայի հետախույզները Հյուսային Օսիայի «Դարյալ» զորավարժարանում․ նկարը՝ ՀՌՇ մամուլի ծառայությունից Մայիս 20, 2019 18:52 | RAZM.INFO -

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները մայիսի 20–ին մեկնել են Հյուսիսային Օսիա։ Հետախույզները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցնելու են հատուկ լեռնային պատրաստության դասընթացներ։

Continue reading

Ռուսաստանը ստացել է 1-ին «Տորնադո–Ս» ՀԿՌՀ–ները

Մայիս 20, 2019 18:38 | RAZM.INFO -

«Տորնադո–Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին բրիգադը համալրել է ռուսական բանակի սպառազինության շարքերը։ Այս մասին հայտնել է «Տեխմաշ» կոնցերնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կոչկինը։

Continue reading

Ուկրաինայի ապառազինության ներկրումն ու արտահանումը 2018–ին

2013 թվականին Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը Մայիս 20, 2019 18:09 | RAZM.INFO -

ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրը հրապարակել է 2018 թվականի ընթացքում Ուկրաինայի սպառազինության արտահանման և ներկրման մասին տվյալները։ Ըստ ռեգիստրի՝ Ուկրաինան սպառազինություն է արտահանել Թաիլանդ, Ալժիր, Ղազախստան, Թուրքիա, Մոնղոլիա, ԱՄՆ, Մալազիա և Սաուդյան Արաբիա։

Continue reading

Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ

Lanza LTR ռադարը Մայիս 20, 2019 16:01 | RAZM.INFO -

Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։

Continue reading

Զորավարժություն Ադրբեջանում. Օր 1

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի ստորաբաժանում Մայիս 20, 2019 15:06 | RAZM.INFO -

Մայիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել է խոշոր զորավարժություն, որին, ըստ ադրբեջանական տվյալների, մասնակցելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։

Continue reading

Ուկրաինայի նախագահի պահանջով պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ստեպան Պոլտորակ Մայիս 20, 2019 13:56 | RAZM.INFO -

Այսօր՝ մայիսի 20–ին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հրաժարականի դիմում է գրել։ Հրաժարականը հետևել է նորընտիր նախագահ Զելենսկիի կոչին, որը երդմնակալության արարողությունից հետո դիմել էր պաշտպանության նախարարին, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին և երկրի գլխավոր դատախազին՝ աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջով։

Continue reading