2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Այս մասին, «Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի ստեղծման մասին ավելի վաղ՝ մայիսի 20–ին, հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։