Գարնանը 102–րդ ռազմաբազան է զորակոչվել 1500 նորակոչիկ

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայում ավարտվել է գարնանային զորակոչը։ 1500 զորացրված զինծառայողների փոխարինել են նորակոչիկներ։

Այս մասին Razm.info–ին հայտնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։ Նորակոչիկներին արդեն ունեն իրենց հաստիքային զենքերն ու սկսել են զինատեսակների մասնագիտական ուսուցումը։

Նրանց համար «Կամխուդ» զորավարժարանում սկսել է մոտ 1 ամիս տևողությամբ անհատական ուսուցման ծրագիրը։

Բացի այդ, մայիսի 28–ին 102–րդ ռազմաբազայում ավարտվել է զինտեխնիկայի սեզոնային սպասարկումը։

2015թ. հունվարին` 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանելու հաջորդ օրը, ռուսաստանյան Gazeta.ru լրատվակայքը հայտնել էր, որ նախարարությունում քննարկում են արտերկրում գտնվող ՌԴ ԶՈւ ռազմաբազաները միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցը։

Սակայն մի քանի օր անց «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնեց, որ օտարերկրյա ռազմաբազաներում միայն պայմանագրային զինծառայողներ տեղակայելը վաղուց է որոշվել ու կապված չէ Գյումրիում կատարվածի հետ: «Ինտերֆաքսը» տեղեկացրել էր նաև, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան միայն պայմանագրայիններով համալրելու ծրագիրը նախատեսված է ավարտել 2016 թ. գարնանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *