Daily Archives: Նոյեմբեր 20, 2017

Արցախի զինհոսպիտալներից մեկում բացվել է ինֆեկցիոն բաժանմունք

Նոյեմբեր 20, 2017 19:56 | RAZM.INFO - Արցախում՝ Պաշտպանության բանակի զինհոսպիտալներից մեկում բացվել է սանիտարահիգիենիկ, հիմնովին վերանորոգված և պահանջներին համապատասխանող ինֆեկցիոն բաժանմունք: Continue reading

[Թարմացված] Վերջին 4 օրում Սիրիայում Իրանը կորցրել է 5 զինծառայող

ԻՀՊԿ Նոյեմբեր 20, 2017 19:54 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-19-ը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է 5 իրանցի զինծառայող, որոնց թվում՝ գեներալ և գնդապետ։ Զինծառայողներից չորսը զոհվել են Աբու Քամալ քաղաքում։ Continue reading

Ադրբեջանի բանակը կրակային վարժանքներ է արել առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններում

Ադրբեջանի ԶՈւ Մստա-Ս ինքնագնաց հրետանին կրակային վարժանքների ընթացքում Նոյեմբեր 20, 2017 19:49 | RAZM.INFO - Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների վարժանքներն ակնցկացվել են նոյեմբերի 16-ից մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Սովորական փոխհրաձգությու՞ն, թե թուրք-քրդական նախատեսվող բախում Սիրիայի Աֆրինում

YPG-ի քրդական ջոկատներ Նոյեմբեր 20, 2017 17:26 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 20-ին, թուրքական կողմը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական ուժերը հրետակոծել են Իդլիբում Թուրքիայի զինուժի դիրքերը, թուրքական կողմը պատասխանել է: Միևնույն ժամանակ Թուրքիան մեծ քանակությամբ նոր ուժեր է նետել Իդլիբի՝ հենց Աֆրինին հարակից տարածքներ, իսկ քրդերը նշում են, որ թուրքական հետախուզական ինքնաթիռները ակտիվորեն շրջում են Աֆրինի երկնքում: Continue reading

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ ՌՈւՀ-երում ուսումնական գործընթացի կազմակերպմանը

ՀՀ և ՌԴ ՊՆ փախնախարարների հանդիպում Նոյեմբեր 20, 2017 16:57 | RAZM.INFO - Նոյեմբերի 13-19-ը աշխատանքային այցով ՌԴ-ում էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովին: Continue reading

ՀՀ ՊՆ-ն կմասնակցի ԱՊՀ երկրների ավիացիայի թռիչքների ապահովման նիստին

ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման օրը շնորհավորական ելույթ ունեցավ ՌԴ «Ստրիժի» ավիացիոն խմբի օդաչուները Նոյեմբեր 20, 2017 15:38 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայում ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների՝ ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով աշխատանքային խմբի նիստին: Նիստն անցկացվում է համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի: Continue reading

Ադրբեջանում հավաքագրում են մինչև 28 տարեկան պայմանագրայինների՝ չնայած օրենքով սահմանված 40-ի

Նոյեմբեր 20, 2017 15:07 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց: Continue reading

Իրաքի Դաշնային դատարանը քրդական հանրաքվեն «հակասահմանադրական» է ճանաչել

Հոկետեմբերին Քիրքուքի գրավումից հետո Իրաքի զինուժը մաքրում է Բարզանու նկարով վահանակը Նոյեմբեր 20, 2017 14:03 | RAZM.INFO - Նոյեմբերի 19-ին Իրաքի Գերագույն դաշնային դատարանը Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեն ճանաչել է «հակասահմանադրական» և չեղյալ է հայտարարել արդյունքները: Continue reading

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստանում բուժօգնության վարժանքներ են արել

Վրաստանցի զինծառայողները Աֆղանստանում բժշկական օգնություն ցուցաբերելու վարժանքներ են արել Նոյեմբեր 20, 2017 13:50 | RAZM.INFO - Աֆղանստանում «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական առաքելությանը մասնակցող Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ  գումարտակի «Ալֆա», «Բրավո» և «Չարլի» վաշտերը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման բազայի վաշտի հետ անցկացրել են «բուժօգնության» վարժանքներ: Continue reading

ՌԴ ԶՈւ նոր Ա-100 ինքնաթիռը իրականացրել է իր առաջին թռիչքը

Ա-100 ինքնաթիռը թռիչքից առաջ Նոյեմբեր 20, 2017 13:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին Ռուսաստանում հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով (ДРЛО) նոր Ա-100 ինքնաթիռը իրականացրել է իր առաջին թռիչքը: Continue reading