Իրաքի Դաշնային դատարանը քրդական հանրաքվեն «հակասահմանադրական» է ճանաչել

Նոյեմբերի 19-ին Իրաքի Գերագույն դաշնային դատարանը Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեն ճանաչել է «հակասահմանադրական» և չեղյալ է հայտարարել արդյունքները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ փոխանցելով դատարանի ներկայացուցչի հայտարարությունը:

Հոկետեմբերին Քիրքուքի գրավումից հետո Իրաքի զինուժը մաքրում է Բարզանու նկարով վահանակը

Հոկետեմբերին Քիրքուքի գրավումից հետո Իրաքի զինուժը մաքրում է Բարզանու նկարով վահանակը

Դաշնային դատարանը պատասխանատու է Իրաքի կենտրոնական կառավարության և դաշնային շրջանների, այդ թվում՝ Էրբիլի միջև վեճերի հարթման համար: Դատարանի որոշումները Իրաքում բողոքարկման ենթակա չեն:

Դատարանի որոշումը ենթադրում է, որ էրբիլը պետք է չեղարկի հանրաքվեի արդյունքները:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ միայն դատարանի որոշումը դեռևս կարող է որևէ բան չնշանակել: Սակայն, եթե դիտարկենք այն հանգամանքը, որ նոյեմբերի 6-ին նույն դատարանը արդեն իսկ վճռել էր, որ Իրաքից ցանկացած տարածքի անջատումը հակասահմանադրական է, ու էրբիլն իր հերթին հայտնել էր, որ հարգում է այդ որոշումը, ապա սա արդեն բավականին լուրջ հիմքեր է ստեղծում հանրաքվեի արդյունքներից հրաժարվելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *