Աֆղանստանում «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական առաքելությանը մասնակցող Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի «Ալֆա», «Բրավո» և «Չարլի» վաշտերը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման բազայի վաշտի հետ անցկացրել են «բուժօգնության» վարժանքներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վարժանքների ընթացքում մշակվել են տուժողներին առաջին բժշկական օգնության ցուցաբերելու համար արագ արձագանքման, ինչպես նաև նրանց հետագա անվտանգ տարհանման ապահովման գործողություններ: Վարժանքները կրելու են մշտական բնույթ և անցկացվելու են պարբերաբար:
Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի զինծառայողները Աֆղանստանում են 2017-ի հոկտեմբերից: Վրաստանցի զինծառայողների հիմնական առաքելությունը «Բաղրամ» ավիաբազայի պահպանությունն է:
Վրաստանն այս առաքելությանը մասնակցում է ամերիկյան զորախմբի կազմում՝ շուրջ 900 զինծառայողով, Հայաստանի խաղաղապահները առաքելությանը մասնակցում են 126-131 հոգանոց, Ադրբեջանը՝ 94 հոգանոց կազմով: