ՀՀ ՊՆ-ն կմասնակցի ԱՊՀ երկրների ավիացիայի թռիչքների ապահովման նիստին

Նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայում ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների՝ ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով աշխատանքային խմբի նիստին: Նիստն անցկացվում է համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը անցկացվել էր 2017 թ. հունիսին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Հավաքի մասնակիցներին տեղեկություններ էին տրամադրվել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ընթացիկ կարգավիճակի մասին: Պատվիրակները ծանոթացել էին նաև առաջատար պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համակարգերի զարգացման ժամանակակից հայեցակարգերին և մոտեցումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *