ՌԴ ԶՈւ նոր Ա-100 ինքնաթիռը իրականացրել է իր առաջին թռիչքը

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանում հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով (ДРЛО) նոր Ա-100 ինքնաթիռը իրականացրել է իր առաջին թռիչքը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Interfax լրատվական գործակալությունը:

Ա-100 ինքնաթիռը թռիչքից առաջ

Ա-100 ինքնաթիռը թռիչքից առաջ

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռի բազայի վրա ստեղծված նոր ինքնաթիռը, պլանավորվում է, որ կփոխարինի հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռներին:

Ա-100ԼԼ «թռչող լաբորատորիան» մինչ այս 5 փորձնական թռիչք է իրականացրել, որոնցից առաջինը՝ 2016-ի հոկտեմբերին։

Ռադիոտեխնիկական համալիրի առանձին տարրերի ցամաքային և թռիչքային փորձարկումների համար ստեղծված «թռչող լաբորատորիան» առաջին անգամ օդ է բարձրացվել դեռևս 2016-ի վերջին: Լաբորատորիան ստեղծվել է Ա-50 ինքնաթիռների բազայի վրա:

Բազմաֆունկցիոնալ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով ավիացիոն համալիրը ունակ է լինելու հայտնաբերել նոր դասի թիրախներ, այդ թվում նաև օպերատիվ-մարտավարական ավիացիա:

Նշենք, որ ինքնաթիռի առաջին թռիչքը  նախատեսվում էր 2017-ի հուլիսին, սակայն տեղափոխվեց 2017-ի դեկտեմբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *