Daily Archives: Հունիս 26, 2015

Օգոստոսին Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի շտաբ-բնակարանը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հունիս 26, 2015 22:43 | RAZM.INFO - Հունիսի 25-ին Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին։ Հանդիպման ընթացքում հայտնի է դարձել, որ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստան է այցելելու ընթացիկ տարվա օգոստոսին։ Continue reading

Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային

Հունիս 26, 2015 21:11 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 26-ին` ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Continue reading

Թուրքիան և Աֆղանստանը մասնակցել են Ղազախստանում անցկացվող միջազգային զորավարժությանը

Ղազախստանում անցկացված միջազգային խաղաղասիրական «Տափաստանային արծիվ-2015» զորավարժություն Հունիս 26, 2015 19:13 | RAZM.INFO - Թուրքիայի, Աֆղանստանի և Նեպալի ԶՈւ ստորաբաժանումներն առաջին անգամ մասնակցել են Ղազախստանում անցկացվող «Տափաստանային արծիվ-2015» միջազգային խաղաղարարական զորավարժությանը։ Հունիսի 5-ին Ղազախստանի «Իլիյսկի» զորավարժարանում անցկացվել է վարժանքների երկրորդ փուլը։ Continue reading

ԱՄՆ-ն 360 մլն դոլար կուղղի սիրիացի փախստականներին օգնելուն

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015 Հունիս 26, 2015 19:12 | RAZM.INFO - ԱՄՆ-ն ավելի քան 360 միլիոն դոլարի օգնություն է տրամադրելու Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժածներին: Այս մասին հունիսի 25-ին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտագության խորհրդական Սյուզան Ռայսը: Continue reading

Քաղպաշտպանության վարժանք՝ Լոռու մարզում ռազմական դրության անցնելու թեմայով

Լոռու մարզում քաղպաշտպանության շտաբային զորավարժության շտաբը Հունիս 26, 2015 19:08 | RAZM.INFO - Հունիսի 23-ին Լոռու մարզում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն Continue reading

Վրաստանում առաջարկել են վերացնել պարտադիր ժամկետային զինծառայությունը

Վրաստանի ԶՈւ զինծառայող Հունիս 26, 2015 19:05 | RAZM.INFO - Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ, ովքեր այս տարվա մայիսի 25-ին լքեցին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը, հայտարարություն են տարածել՝ պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու առաջարկով։  Continue reading

ԻՊ-ն նոր հարձակումներ է սկսել Սիրիայի հյուսիսում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հունիսի 25-ի հարձակման ուղղությունները Հունիս 26, 2015 18:38 | RAZM.INFO - Հունիսի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները նոր հարձակումներ են սկսել Սիրիայի՝ Թուրքիայի սահմանամերձ Քոբանի և Հասակա քաղաքների վրա, որոնցից առաջինը քրդերի վերահսկողության տակ է, երկրորդը՝ Ասադի կառավարական ուժերի: Continue reading

Հունիսի 26-ը Հայաստանի ռազմաօդային ուժերի օրն է

ՀՀ ԶՈւ Յակ-52 ուսումնամարտական ինքնաթիռն ավիացիայի օրը Հունիս 26, 2015 15:35 | RAZM.INFO - Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց: Continue reading

ԱՄՆ-ն և Կանադան քննարկում են ապստամբների դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու հարցերը

Ուկրաինացի և ամերիկացի զինծառայողները՝ Fearless Guardian-2015 զորավարժության ժամանակ Հունիս 26, 2015 11:34 | RAZM.INFO - ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարթերը հունիսի 23-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում հանդիպել է իր կանադացի գործընկերոջը՝ Ջասսոն Կեննեյին և քննակել Ուկրիանական ճգնաժամի հաղթահարմանը խոչընդոտող խնդիրները Continue reading

Երևանում քննարկվել են ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային անշարժ գույքի տրամադրման հարցեր

ՀՀ-ում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային անշարժ գույքի տրամադրման հարցերի քննարկումը ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ Հունիս 26, 2015 11:32 | RAZM.INFO - Հունիսի 23-ից 25-ը Երևանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման hայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը: Continue reading