Քաղպաշտպանության վարժանք՝ Լոռու մարզում ռազմական դրության անցնելու թեմայով

Հունիսի 23-ին Լոռու մարզում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն և «Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը» գործնական միջոցառում: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆկայքը:

Լոռու մարզում քաղպաշտպանության շտաբային զորավարժության շտաբը

Լոռու մարզում քաղպաշտպանության շտաբային զորավարժության շտաբը

Ուսումնավարժության ընթացքում քաղպաշտպանության ղեկավար կազմը ըստ իրավիճակի փոփոխությունների ստանում էր առաջադրանքներ, որոնց կատարման մասին պարբերաբար զեկուցվում էր Լոռու մարզպետին:

Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր տարահանված բնակչության ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում, շուրջ 70 տարահանվածներ հաշվառվեցին, տեղակայվեցին սպասասրահներում, մանկահասակ երեխաներին տեղավորեցին մոր և մանկան սենյակներում, իսկ տուժածներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն:

Ուսումնավարժությանն ընդգրկված են եղել Լոռու մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմը` մարզպետ, քաղացիական պաշտպանության պետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, տարահանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունների պետերը, Վանաձոր և Վահագնաձոր համայնքների ՔՊ պետերը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունը, ՀՀ ՏԿԱԻՆ ստորաբաժանումներ, ՀՀ ՊՆ 3-րդ ԲԿ և Վանաձորի զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, «Հարավ-Կովկասյան երկաթուղի ՀԿԵ» ՓԲԸ Վանաձորի գծային ուղեմասի ղեկավարը:

Ուսումնավարժության միջոցառումներին մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատանքային խումբը` ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Մ.Ներսիսյանի գլխավորությամբ:
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը և կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ունակությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ:

Շտաբային ուսումնավարժության արդյունքներն ամփոփեցին Լոռու մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Արթուր Նալբանդյանը և ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության պետ, գնդապետ Մ. Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ նույն թեմայով և սցենարով ևս մեկ զորավարժություն ՏԿԱԻՆ-ն անցկացրել է մայիսի 20-ին Տավուշում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *