Այսօր՝ հունիսի 26-ին` ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987-ին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով, հայկական կողմի պատասխան կրակից հակառակորդը ևս կրել է կորուստներ։ Հովհաննիսյանը նշել է նաև, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չեն եղել։
ՀՀ ՊՆ-ն ցավակցում է զոհված զինծառայողի հարազատներին ու ծառակիցներին և նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնալու։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Նախիջևանի սահմանին հայկական կողմն ունի վիրավորներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում | Ռազմ.info
Pingback: ՀՀ նախագահը պարգևատրել է Նախիջևանի սահմանին զոհված զինծառայողին | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն այցելել է Նախիջևանի սահման | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info