ԱՄՆ-ն ավելի քան 360 միլիոն դոլարի օգնություն է տրամադրելու Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժածներին: Այս մասին հունիսի 25-ին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտագության խորհրդական Սյուզան Ռայսը: Հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը:
Նոր ֆինանսական աջակցությունն ԱՄՆ-ի՝ այս ֆինանսական տարում Սիրիային տրամադրած մարդասիրական օգնությունը կհասցնի 1,1 մլրդ, իսկ քաղաքացիական պատերազմի մեկնարկից (2011 թ.) մինչ օրս տրամադրված օգնությունը՝ 4 միլիարդ ամերիկյան դոլարի:
Ֆինանսավորում աջակցելու է նաև Սիրիայի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերությունների, այդ թվում՝ՄԱԿ-ի, ներառյալ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ծրագրերին, ինչպես նաև այլ կառավարական և ոչ կառավարական կազմակերպւոթւյունների ու պետությունների կառավարությունների: Այն նաև ապաստան, ջուր, սնունդ և բժշկական օգնություն է տրամադրելու Սիրիայի տարածքում ապրող միլիոնավոր կարիքավորների և փախստականների:
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի՝ Սիրիայի փախստականներին աջակցելու համար տրամադրված օգնության ծավալները՝ ըստ կազմակերպությունների և ըստ երկրների:
Կազմակերպություն | Նոր օգնություն (մլն $) | 2012-ից մինչ օրս (մլն $) |
---|---|---|
UNHCR | 131 | 1046 |
WFP | 2 | 1171 |
ՀԿ-ներ | 114 | 948 |
UNICEF | 53 | 354 |
UNRWA | 13 | 260 |
ICRC | 35 | 138 |
Այլ կազմակերպություններ | 53 | |
IOM | 6 | 32 |
UNFPA | 2 | 28 |
OCHA | 3 | 10 |
Այլ (կառ.) | 0,2 | 7 |
Ամբողջական | 360 | 4046 |
Երկիր | Նոր օգնություն (մլն $) | 2012-ից մինչ օրս (մլն $) |
---|---|---|
Սիրիա | 180 | 2008 |
Լիբանան | 77 | 869 |
Հորդանան | 47 | 603 |
Թուրքիա | 32 | 291 |
Իրաք | 18 | 183 |
Եգիպտոս | 7 | 84 |
Տարածաշրջան | 8 | |
Ամբողջական | 360 | 4046 |