Tag Archives: Իսլամական պետություն

Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Սոչիում

Արևելյան Ղուտա, Սիրիա (արխիվ) Մայիս 15, 2018 16:04 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 15-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է Սիրիայի հարցով միջազգային բանակցությունների հերթական՝ 9-րդ փուլը: Կողմերը որոշել են հունիսին տեխնիկական խմբի հանդիպում անցկացնել Անկարայում, իսկ հուլիսին՝ 10-րդ փուլը Սոչիում: Continue reading

ՌԴ օդուժը հարվածել է «Իսլամական պետությանը» Դեր Զոր նահանգում

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին. (արխիվ) Նոյեմբեր 24, 2017 14:04 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ Աբու Քամալ քաղաքի մոտակայքում:  Continue reading

Մոսկվայում վնասազերծվել է ԻՊ 4 անդամ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն Օգոստոս 15, 2017 10:51 | RAZM.INFO - Օգոստոսի 14-ին  Մոսկվայում վնասազերծվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 4 անդամ: Այս մասին հայտնում Է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը:  Continue reading

Կանադան պատրաստվում է դուրս բերել իր կործանիչները ԻՊ դեմ կոալիցիայից

CF-18 կործանիչ Նոյեմբեր 19, 2015 14:50 | RAZM.INFO - Կանադան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող տեղական ուժերին մարզելու համար պատրաստվում է Իրաք ուղարկել ռազմական հրահանգիչների նոր խումբ և միևնույն ժամանակ դուրս բերել իր կործանիչները այդ խմբավորման զինյալների դեմ պայքարող ճամբարից։ Continue reading

Իրաքի Քրդստանի ուժերը հարձակվել են ԻՊ դիրքերի վրա

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ Օգոստոս 26, 2015 14:10 | RAZM.INFO - Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության «Փեշմերգեի» ուժերն օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը հարձակվել են նավթով հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուք նահանգի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկած մի քանի գյուղի վրա։  Continue reading

Իրաքի կառավարական ուժերը սկսել են Ռամադի քաղաքի ազատագրման գործողությունը

ԻՊ խմբավորման զինյալն Էր-Ռամադի քաղաքում Հուլիս 13, 2015 16:49 | RAZM.INFO - Իրաքի միացյալ ուժերի հրամանատարը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այսօր՝ հուլիսի 13-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 5:30, իրենք ռազմական գործողություն են սկսել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու երկրի Անբար նահանգը։ Continue reading

Թունիսը Լիբիայի հետ սահմանին պատ է կառուցում՝ ահաբեկիչների մուտքը կանխելու համար

Թունիսի վարչապետ Հաբիբ Էսսիդ Հուլիս 8, 2015 17:55 | RAZM.INFO - Թունիսը մինչև այս տարվա վերջ Լիբիայի հետ սահմանին 160 կմ երկարությամբ պատ է կառուցելու՝ այդ երկրից ահաբեկիչների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների մուտքը կանխարգելելու համար: Continue reading

ԱՄՆ պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարին

գեներալ Ջոն Ալենը Հուլիս 8, 2015 16:01 | RAZM.INFO - Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը ժամանել է Անկարա, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ: Continue reading

ԱՄՆ-ն չի մեծացնի իր ռազմական ներկայությունն Իրաքում. Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա Հուլիս 7, 2015 17:07 | RAZM.INFO - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 6-ին Պենտագոնում մերժել է հանրապետական կոնգրեսականների՝ Իրաքում ամերիկյան զորքի թիվն ավելացնելու առաջարկը և հավելել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր ուժեր տեղակայելու ծրագրեր առաջիկայում չկան: Continue reading

Իրաքի ԶՈւ ինքնաթիռն անսարքության պատճառով ռումբ է գցել Բաղդադի վրա. կան զոհեր

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը Հուլիս 6, 2015 18:18 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 6-ին, Իրաքի կառավարական բանակի Սու-25 գրոհիչը Բաղդադ քաղաքի արևելքում թռչելիս տեխնիկական խնդրի պատճառով ռումբ է գցել քաղաքի բնակելի շենքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը, վնասվել է 3 շինություն: Continue reading