Երևանում քննարկվել են ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային անշարժ գույքի տրամադրման հարցեր

Հունիսի 23-ից 25-ը Երևանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման hայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ-ում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային անշարժ գույքի տրամադրման հարցերի քննարկումը ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ

ՀՀ-ում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային անշարժ գույքի տրամադրման հարցերի քննարկումը ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ

Նիստի ընթացքում քննարկվել են հետյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի տեղաբաշխման կետերի մասին 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին 2014թ. մայիսի 23-ի թիվ 1 Արձանագրության կատարման գործընթացը,
  • Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռազմական ավաններում գտնվող բնակելի ֆոնդի օգտագործման հարցը,
  • Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու շենքը և դրա հարակից հողատարածքները ռուսական հոգևոր-մշակութային կենտրոնի կառուցման համար ռուսական կողմին տրամադրելու հարցը,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկին համապատասխան Ռուսաստանի Դաշնությանը ռազմական ավանների օգտագործման իրավունքի գրանցումը հավաստող վկայականների տրամադրման հարցը:

Հանձնաժողովի անդամներն այցելել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետեր և ուսումնասիրել համապատասխան հողատարածքներն ու շինությունները, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերը: Աշխատանքների արդյունքների վերաբերյալ ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 26-ի 520-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը թույլ է տվել Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազային հանձնել Գյումրու Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցին և դրան կից տարածքը, որտեղ հետագայում ստեղծվելու է հոգևոր մշակութային կենտրոն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *