Հունիսի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները նոր հարձակումներ են սկսել Սիրիայի՝ Թուրքիայի սահմանամերձ Քոբանի և Հասակա քաղաքների վրա, որոնցից առաջինը քրդերի վերահսկողության տակ է, երկրորդը՝ Ասադի կառավարական ուժերի:Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Հասակայից տեղահանվել է շուրջ 60000 քաղաքացի, որոնցից 50000-ը հաստատվել է քաղաքի շրջակայքում, իսկ 10000-ը շարժվել է դեպի հյուսիս՝ Թուրքիային սահմանակից Ամուդա քաղաքի ուղղությամբ:
Նշենք, որ ԻՊ զինյալները հարձակվել են Քոբանիի վրա այն բանից հետո, երբ «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները փակել են դեպի «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա տանող հիմնական ճանապարհներից մեկը:
BBC-ի թուրքական բաժնի փոխանցմամբ՝ դեռևս երեկ հունիսի 25-ին ԻՊ զինյալներին հաջողվել էր գրավել քաղաքի հիվանդանոցը, սակայն քրդական ուժերին հաջողվել է շրջափակել շենքը: Քաղաքի համար պայքարը, Սիրիայում բրիանական դիտորդական խմբի փոխանացած տվյալների համաձայն, շարունակվում է, իսկ զոհերի թիվը ասել է 146-ի:
Հասակա քաղաքը, որը մինչ ԻՊ հարձակումը բաժանաված էր քրդական և կառավարական ուժերի վերահսկած գոտիների, հունիսի 25-ին կորցրել է հարավարևմտյան ալ-Նաշվա թաղամասն ու դրան հարակից տարածքները:
Նշենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքը 2014-ի սեպտեմբերից շարունկավող մարտերից հետո հունվարի 26-ին ազատագրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից և անցել տեղի քրդերի հսկողության տակ: Վերջիններս այդ ամիսների ընթացքում աջակցություն են ստացել Հյուսիսային Իրաքի ինքնավարության Փեշմերգե զորաջոկատներից և «Սիրիայի Ազատ բանակից», ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայից: Իսկ հունիսի 16-ին YPG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին վերջնականապես հաջողվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել նաև Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը և անցակետը, ինչից հետո հայտնաբերել է Սիրիայից Թուրքիա տանող 500 մետրանոց գետնուղի։
Pingback: Սիրիական բանակը լուրջ հարվածներ է հասցրել ապստամբներին Հալեպի մոտակայքում | Ռազմ.info