Daily Archives: Հունիս 15, 2015

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան Հունիս 15, 2015 21:28 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Continue reading

[Լրացված] Ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի զինծառայող

Հունիս 15, 2015 20:43 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերում օրերս գրանցվել է ինքնասպանության դեպք, տեղեկություն, որի մասին առայժմ տեղ չի գտել պաշտոնական լրահոսում։ Սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ օրերս ինքնասպան է եղել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 19-ամյա Թափթըգլը Էլնուր Էլչին օղլուն Continue reading

Իրանը կմասնակցի Եմենի շուրջ «Իսլամական կոնֆերանսի» քննակումներին

Հութի զինյալներ՝ Սանայում Հունիս 15, 2015 17:30 | RAZM.INFO - «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (ԻԿԿ) անդամներն այսօր՝ հունիսի 15-ին, մեկնել են Սաուդյան Արաբիայի Ջեդդահ քաղաք, որտեղ կայանալու է կազմակերպության արտահերթ նիստ՝ նվիրված Եմենի քաղաքացիական ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությանը: Continue reading

Եմենի հութիների հետ բանակցությունները հետաձգվել են անհայտ ժամկետով

Եմենի մայրաքաղաք Սանան՝ Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածներից հետո Հունիս 15, 2015 16:22 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի նախկին կառավարության և ապստամբ հութիների՝ Ժնևում մայիսի 15-ին կայանալիք բանակցություններից ժամեր առաջ՝ հունիսի 14 լույս 15-ի գիշերը, ռմբակոծել է երկրի մայրաքաղաք Սանան: Continue reading

Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Պանկիսի կիրճում

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում Հունիս 15, 2015 16:17 | RAZM.INFO - Հունիսի 14-ի երեկոյան Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Պանկիսի կիրճում  հատուկ գործողություն են իրականացրել, որի ժամանակ ձեռբակալել են 4 հոգու։ Continue reading

Գյումրիում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի սպանված ռուս զինծառայողի դի

Հունիս 15, 2015 15:00 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 15-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ հայտնաբերվել է ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի դին՝ կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերով: Continue reading

Թուրք-սիրիական սահմանին շարունակվում է լարվածություն պահպանվել

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015 Հունիս 15, 2015 14:15 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքում ԻՊ-ի և քրդական ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով հունիսի 12-ից քաղաքի բնակիչները փորձում են հատել Թուրքիայի սահմանը։ Continue reading

Թուրքիան ծրագրում է ավելացնել սահմանային ամրությունների և պահակակետերի թիվը

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին Հունիս 15, 2015 13:21 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է, որ պաշտպանության նախարարության սահմանապահ ամրությունների կառուցման, ինչպես նաև քաղաքաշինության նախարարության ներդրումների ծրագրով նախատեսվում էր 2011-ից 2015 թթ. կառուցել 510 ռազմական սահմանապահ ամրություն և պահակակետ, սակայն կառուցվել է միայն 253-ը։ Continue reading

Ընթացքից հարձակում՝ «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու համար. ՀՀ ԶՈւ զորավարժություն

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի մարտավարական զորավարժությունը՝ ընթացքից հարձակման սցենարով Հունիս 15, 2015 11:41 | RAZM.INFO - Հունիսի 5-ից 6-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մարտական հրաձգության կիրառմամբ մարտավարական գումարտակային զորավարժություն է անցկացրել 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը: Continue reading

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները ճամբարային հավաք են անցկացնում

Լեռնային մագլցումներ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սանի կատարմամբ Հունիս 15, 2015 11:39 | RAZM.INFO - Հունիսի 2-ից Հայաստանի «Բաղրամյան» ուսումնական զորավարժարանում մեկնարկել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կուրսանտների ճամբարային հավաքը: Continue reading