Հունիսի 5-ից 6-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մարտական հրաձգության կիրառմամբ մարտավարական գումարտակային զորավարժություն է անցկացրել 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը:

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի մարտավարական զորավարժությունը՝ ընթացքից հարձակման սցենարով
Զորավարժության կրակային փուլին ներկա է եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 14-ի թողարկումից:
5-րդ բանակային զորամիավորման՝ մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը կենտրոնացման շրջանում մի քանի օր մարտական առաջադրանքներ կատարելուց հետո զորավարժարանի նախանշված հատվածում ընթացքից հարձակման է անցել՝ պայմանական հակառակորդի հիմնական ուժերը ոչնչացնելու նպատակով:
Այդ ընթացքում կատարելագործվել են անձնակազմի դաշտային վարժվածությունը, արագ փոփոխվող պայմաններում հարձակողական մարտ վարելու ունակությունը, գումարտակի բոլոր օղակների գործողությունների ներդաշնակումը: