Գյումրիում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի սպանված ռուս զինծառայողի դի

Այսօր՝ հունիսի 15-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ հայտնաբերվել է ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի դին՝ կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերով:

News.am լրատվակայքի տեղեկություններով՝ սպանության գործով արդեն կա 1 ձերբակալված, որը նույնպես ռազմաբազայի զինծառայող է: Ավելի ուշ պարզվել է նաև սպանողի անունը. նա Իվան Բոսխոմջիևն է։ Ձերբակալված զինծառայողն արդեն խոստովանել է իր հանցանքը։

Սպանության դեպքի պատճառը եղել է կենցաղային վեճը, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

Թեև ձերբակալվածի անունը չի հրապարակվում, սակայն ռուսաստանյան LifeNews լրատվակայքը հայտնում է, որ սպանությունը կատարել է ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բ.-ն:

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով (սպանություն):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *