Թուրք-սիրիական սահմանին շարունակվում է լարվածություն պահպանվել

«Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքում ԻՊ-ի և քրդական ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով հունիսի 12-ից քաղաքի բնակիչները փորձում են հատել Թուրքիայի սահմանը։ Երկու օր շարունակ Թուրքիայի ԶՈւ սահմանապահները զենքի սպառնալիքով արգելում էին նրանց հատել սահմանը, իսկ մյուս կողմում ԻՊ-ի զինված գրոհայինները պարտադրում էին հետ գնալ: Միայն հունիսի-ին 13-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները թույլատրել են սիրիացիների մի մասին հատել սահմանը՝ անցնելով փշալարերի միջով։ Վերջին տվյալներով սահմանը հատել է մոտ 20 հազար սիրացի։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական  գործակալությունը։

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015

Սիրիայի՝ Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքում շարունակվող մարտերի հետևանքով հունիսի 13-ին այդ գավառի բնակիչները՝ մոտ 13 հազար մարդ, թողել էին իրենց տները և ցանկանում էին հատել Թուրքիայի հետ սահմանը` Շանլըուֆայի (Ուրֆա) Աքչաքալե գավառում հաստատվելու համար: Դա կանխելու համար Թուրքիայի ԶՈւ-ն հավելյալ ուժեր էր ուղարկել սահմանային գոտի: Թուրքիայի ԶՈւ զինծառայողները նախ արաբերենով զգուշացրել էին չհատել սահմանը, ապա մի քանի անգամ զգուշացնող կրակ էին արձակել, ինչպես նաև ջրաշիթեր արձակել այն սիրիացիների ուղղությամբ, որոնք փորձել էին անցնել սահմանը։

Որոշ ժամանակ անց խոշոր տրամաչափի զենքերով զինված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8-ից 9-ը գրոհայիններ մոտեցել են սահմանին և սիրիացիներին զենքով պարտադրել հետ դառնալ։

Միայն այսօր՝ հունիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ հայտնած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ-ն թույլատրել է սահմանը հատել մոտ 3 հազար սիրիացու։ Միևնույն ժամանակ նշվում է, որ թուրք սահմանապահները հրաման են ստացել հակառակ կողմից արձակված կրակի դեպքում պատասխան կրակ արձակել։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայի ԶՈւ տարածած հայտարարությունում նշվում էր, որ շարունակվում է հումանիտար օգնության շրջանակներում Սիրիայի Թել Աբյադ քաղաքում միջազգային կոալիցիայի և ԻՊ-ի միջև շարունակվող պայքարի հետևանքով տուժող սիրիացիների ընդունումը Թուրքիայի տարածքում: Թուրքիայի ԶՈւ ԳՇ հայտարարությունում նշվում էր, որ Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվը հասել է 1 մլն 625 հազարի: Այժմ շարունակվում է Սիրիայի Թել Աբյադ շրջանից փախստականների ընդունումը:

Թուրք սահմանապահներն արգելում են սիրիացիներին հատել սահմանը. 13.06.2015

Թուրք սահմանապահներն արգելում են սիրիացիներին հատել սահմանը. 13.06.2015

2 responses to “Թուրք-սիրիական սահմանին շարունակվում է լարվածություն պահպանվել

  1. Pingback: Քրդական ուժերին հաջողվել է ԻՊ-ից ազատագրել Թել Աբյադ քաղաքը | Ռազմ.info

  2. Pingback: Քրդերն ազատագրել են Քոբանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *